«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկա ամռան ամիսներին շատ են դիմում միջատների խայթոցների դեպքերով, որոնք հիմնականում արձանագրվում են արշավների ժամանակ: Հատկապես վտանգավոր են տզի խայթոցների դեպքերը:
Մեր մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ հեռացնել տիզը, իսկ եթե մի քանի օր անց առաջանում է օղակաձև ցան, ջերմություն՝ անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում, այլապես քրոնիկ հիվանդություն դառնալու դեպքում բուժումը կլինի բարդ և երկարատև:
Տզի խայթոցներից խուսափելու համար խորհուրդ է տրվում արշավների ժամանակ հնարավորինս փակ հագուստ և կոշիկներ հագնել։
.png)